Du Es Im Hogin

歌词
Զարմանալի աշխարհ'
Ծովեր, օվկիան ու սար...
Եվ այս ամենը ստեղծվել է մեզ համար,
Ու մենք սավառնում ենք հրաշքում այս իրական,
Մի պահ թվում է' երգն է լսվում այնքան?
Թող սերը մեր անմար մեզ հետ ապրի երկար,
Չե որ ծնվել եմ հավերժ ես քեզ համար,
Մեր սերն օրհնվել է ու վերից է ընձեռնված
Մեզ պահապան եղիր, Տեր իմ, Աստված:
ՈՒ... Դու ես իմ հոգին, սեր իմ
ՈՒ... Սեր ու կյանքն ես իմ, էությունն ես իմ։
Որտեղ էլ որ լինես, իմ շունչը դու կզգաս,
Սիրտս քո տունն է, ուր էլ որ դու գնաս:
Գուցե մի օր հետ գաս, չլինենք այս աշխարհում,
Սերն ապրելու է մեզ հետ երկնքում:
ՈՒ... Դու ես իմ հոգին, սեր իմ
ՈՒ... Սեր ու կյանքն ես իմ, էությունն ես իմ։
ՈՒ... Դու ես իմ հոգին, սեր իմ
ՈՒ... Սեր ու կյանքն ես իմ, էությունն ես իմ։
专辑信息
1.Du Es Im Hogin