歌曲 / 歌词

Jabba the Hut Strut

Listen on Apple Music

歌词

Երբ արդեն ոչինչ փոխել չի լինի, երբ տխրություն չէ' սարսափ է տիրում, երբ ժպիտը մոռանում է քո երեսի մասին, երբ ցավը գոռալ է ստիպում, երբ հույսն է կորում ու հավատը խամրում, երբ արդեն աղոթքներն ու հարազատների համբույրները չեն սփոփում, երբ արդեն ինքդ ես սրտիդ անիմաստ զարկերը լսում...
Նա գիտակցում է, որ անբուժելի հիվանդ է...
Նրա աչքերի դիմաց հայտնվում է ի'ր կինոժապավենը:
Հիշում է մանկությունը, որի ժամանակ մայրն իր կողքից հեռու չէր գնում, վայրկյան անգամ մենակ չէր թողնում և օրը 3 անգամ ինչ-որ դառը դեղեր էր տալիս, որի պատճառն ինքը չգիտեր ու բազում հարցերից հետո էլ պատասխանի փոխարեն մոր արցունքներն էր սրբում:
Հիշում է մանկապարտեզում դաստիարակների դեմքերը, որոնք զզվանքով էին նայում իրեն, որոնք իր արթնանալուց հետո չէին հագցնում շորերը, չէին սանրում մազերը, միայն նրա համար, որ մայրը տեղյակ էր պահել երեխայի հիվանդության մասին և խնդրել էր ուշադրություն դարձնել:
Դրա մասին երեխան, որ հիշում էր կյանքը մանկությունից մինչև երիտասարդություն' նոր էր գլխի ընկնում:
Եկան դպրոցի տարիները:
Նրան ուշադրություն չէր դարձնում ոչ ոք:
Գնում, նստում էր մենակ, սովորում դասերը, ուշադրությամբ լսում ուսուցչին, որ չէր նկատում իր բարձրացրած ձեռքը:
Գնում էր տուն ու նորից խմում դեղերը:
7-րդ դասարանում էր սովորում, առաջին անգամ սիրահարվել էր ու իր հասցեին հազարավոր զզվելի բառեր լսել:
Դասընկերներն անտեսում էին:
Միայն մի դասընկերուհի ուներ, որ զգացմունք չէր տածում, ուղղակի օգնում էր:
Նրանք շատ լավ ընկերներ էին:
Արդեն համալսարանում էր ու նորից լսում էր փսփսոցներ իր մասին:
Բայց արդեն գիտեր իր հիվանդության մասին...
Կարոտախտով ձգտում էր լիարժեք կյանքի...
Բայց...
արդեն վերջն էր:
Եկել էր վիճակված ժամանակը...
Եկել էր սարսափելի պահը...
Նա ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե լսում էր իր սրտի անիմաստ զարկերը...
Իսկ հիմա՞...
Հիմա դա էլ չի անհանգստացնում...
Հիմա դա էլ չի լսում...
Հիմա դա էլ դադարեց...
Ինչպես դադարել էր կյանքը իր ծննդյան առաջին իսկ օրից...