歌词
Երեւան դարձած իմ Էրէբունի
Դու մեր նոր Դուին, մեր նոր Անի
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք
Մեր դարէ կարօտ, մեր քարէ նազանք
Երեւան դարձած իմ Էրէբունի
Դարեր են անցել, բայց մնացել ես պատանի
Քո Մասիս հօրով, քո Արաքս մօրով
Մեծանաս դարով, Երեւան
Մենք արեան կանչեր ունենք մեր սրտում
Անկատար տենչեր ունենք դեռ շատ
Մեր կանչն առանց քեզ' իզուր կը կորչի
Առանց քեզ' մեր տաք տենչն էլ կը սառչի
Երեւան դարձած իմ Էրէբունի
Դարեր են անցել, բայց մնացել ես պատանի
Քո Մասիս հօրով, քո Արաքս մօրով
Մեծանաս դարով, Երեւան
♪
Կյանքում ամէն սէր լինում է տարբեր
Իսկ մենք բոլորս ենք քեզնով հարբել
Տաք է սէրը մեր' շէկ քարերիդ պէս
Հին է սէրը մեր' ձիգ դարերիդ պէս
Երեւան դարձած իմ Էրէբունի
Դարեր են անցել, բայց մնացել ես պատանի
Քո Մասիս հօրով, քո Արաքս մօրով
Մեծանաս դարով, Երեւան
♪
Քո Մասիս հօրով, քո Արաքս մօրով
Մեծանաս դարով, Երեւան